Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 
  • Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոն

    Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոն

    21.10.2013| 18:27
    Նոյեմբերի 1-10-ին Հայաստանի թատերական գործիչների միությունը կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Միության քարտուղար ՍՈՆԱ ՄԵԼՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որի նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014-ի ամռանը` Մինսկում: ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում:
  • Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ

    Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ

    21.10.2013| 12:48
    Հայաստանում կոնտրաբասի նկատմամբ հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է։ Դասարաններ երաժշտական դպրոցներում դժվար են կազմավորվում։ Դրսում ինչպիսի՞ն է վիճակն այս առումով, և չե՞ք կարծում, որ նվագախմբի որոշ գործիքներ (այդ թվում՝ կոնտրաբասը) գուցե չդիմանան ժամանակի փորձությանը։ Այս հարցով դիմեցինք կոնտրաբասահար, շվեյցարաբնակ մեր հայրենակից Հայկ Խաչատրյանին։
  • Աստղագետները հայտնաբերել են «ամենահաստլիկ» աստղը

    Աստղագետները հայտնաբերել են «ամենահաստլիկ» աստղը

    21.10.2013| 11:52
    Աստղագետները հայտնաբերել են ամենամեծ և հաստ աստղը, որը գտնվում է իր էվոլյուցիայի վերջին, արտաքին ուռած վահանակի փայլատակման փուլում: Շառավիղը լուսավորվել է և, ինչպես տարբեր աղբյուրներն են տեղեկացնում, աստղը հանդիսանում է հայտնաբերված ամենապայծառ և վառ աստղերից մեկը:
  • Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին

    Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին

    20.10.2013| 19:50
    Երևանի գրրողների միությունը պարբերաբար կազմակերպում է գրական ստուդիայի հանդիպումներ։ Հերթական հանդիպման թեման Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակն էր։ Կազմակերպվել էր համանուն ֆիլմից հատվածների դիտում և քննարկում կինոնկարի ստեղծագործական խմբի հետ։ Ներկա էր ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սառայի դերակատար Նազենի Հովհաննիսյանը, ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր տեսակետը Սառայի կերպարի վերաբերյալ։
  • «Հանդիպման վայրը` գրադարան»

    «Հանդիպման վայրը` գրադարան»

    20.10.2013| 14:12
    Գավառի քաղաքային գրադարանում նշվել է Գրադարանավարի օրը: Ինչպես տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ, «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում գրադարանում անցկացվել են միջոցառումների մի ամբողջ շարք` տիկնիկային ներկայացում, վիկտորինա «Ինչ, որտեղ, երբ», գրական երաժշտական կոմպոզիցիա:
  • Որպեսզի ԳՄ-ն չհիշվի միայն համագումարներով

    Որպեսզի ԳՄ-ն չհիշվի միայն համագումարներով

    20.10.2013| 14:06
    Այսօր Գրողների միության արտահերթ համագումարն է: Եթե կյանքից անժամանակ չհեռանար ԳՄ նախագահ Լևոն Անանյանը, մեկ էլ չորս տարի հետո էինք հիշելու այս միության մասին: ԳՄ համագումարները միշտ էլ անցել են աղմկոտ, երբեմն՝ նաև սկանդալներով են ուղեկցվել: Եղել է համագումար, որի ժամանակ լրագրողի ֆոտոապարատն են ուզեցել ջարդել ԳՄ նախկին քարտուղար Աբգար Ափինյանի կողմնակիցները:
  • «Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»

    «Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»

    19.10.2013| 17:08
    Հեղինակ-կատարող ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԸ ներկայանում է իր նոր, «Corazón como prisión» («Սիրտն ինչպես բանտ») երգով: Նրա առաջին ձայնասկավառակը կոչվում է «Ուրիշ քաղաքում»: Հեղինակային երգի սիրահարներին ծանոթ է «Տրամադրություն», «Ուրիշ քաղաքում», «Հին հետքերով», «Քաղաքից քաղաք» և այլ երգերով:
  • Լեզուներ սովորելու լավագույն տարիքը 2-4 տարեկան հասակն է

    Լեզուներ սովորելու լավագույն տարիքը 2-4 տարեկան հասակն է

    19.10.2013| 17:01
    Համաձայն բրիտանացի և ամերիկացի նյարդաֆիզիոլոգների ուսումնասիրությունների, մարդն ամենից լավ սովորում և յուրացնում է նոր լեզուներ երկուսից չորս տարեկան հասակում: Հետազոտողները պնդում են, որ հենց այս շրջանում է շրջակա միջավայրի ազդեցությունը ներգործում լեզվի զարգացման վրա:
  • Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում

    Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում

    19.10.2013| 12:40
    Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Այդ առթիվ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։
  • Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    18.10.2013| 15:22
    Երեկ 17 տարի ընդմիջումից հետո հայկական բեմում հանդես եկավ մոսկվայաբնակ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը։ «Վերջին անգամ ես հայրենիքում նվագել եմ, երբ 14 տարեկան էի։ Իհարկե, շատ հուզիչ զգացումներ եղան բեմի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի իմ հայաստանյան համերգների մեկնարկը, և հուսով եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ նվագել այստեղ։ Հնդիսատեսի ընդունելությունը շատ ջերմ է։ Ես դա զգացի բեմ դուրս գալուն պես։ Հանդիսատեսի էներգետիկան միշտ զգացվում է, նվագելիս այդ էներգիան փախանցվում է, փոխանակվում և էլ ավելի հզորանում»,- ասում է Հայկը։